Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը մեկ կիսամյակով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին` https://corsidilaurea.uniroma1.it/en: Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական ծրագրի ցանկից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
✅Բակալավրիատի ուսանողների եւ մագիստրանտների ներկայացնելիք փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսումնառող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ
- Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)` https://erasmus-plus.ec.europa.eu/document/higher-education-learning-agreement-for-studies-ka171-editable-version
✅Ասպիրանտների/հայցորդների ներկայացնելիք փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Նախապատվությունը տրվում է Հռոմի Սապիենցիա համալսարանի առաջարկած դասընթացներից https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes։
- Հրատարակությունների ցանկ
- ՀԱԱՀ-ում դիմորդի ղեկավարի երաշխավորագիր (անգլերենով)
- Հռոմի Սապիենցիա համալսարանից ընտրված պրոֆեսորի երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 29-ը:
Օգտակար հղումներ․
– Հռոմի Սապիենցա համալսարանի վերաբերյալ https://www.uniroma1.it/en/pagina-strutturale/home
– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/u/1/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?fbclid=IwAR2WQj5HLfN-EzzrKvo3nrXyuA_ZWR3nzqTgGyLSe5mcDtIEim59FcuKDHY
– Ինչպես լրացնել ուսումնառության պայմանագիրը՝ https://erasmus-plus.ec.europa.eu/…/studies-agreement
Ուսումնական տարվա օրացույց՝ https://www.uniroma1.it/en/pagina/academic-calendar
– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://corsidilaurea.uniroma1.it/en
(ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների եւ տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկաներից)։
– Ասպիրանտների համար՝ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes
Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Հռոմի Սապիենցիա համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Հռոմի Սապիենցիա համալսարանը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկն ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: