Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Ուղեկցող (մոտիվացիոն) նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

✅ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թ․ մայիսի 20-ը։

Օգտակար հղումներ․

✅ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ` https://www.emu.ee/en/home/

✅ Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը

https://www.emu.ee/en/admissions/courses-in-english/academic-year-20222023/

Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների եւ տարբեր կուրսերի համար նախատեսված առաջին կիսամյակի առարկայական ցանկերից):

✅ Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրությանն առնչվող ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։

Էստոնիայում Covid-ի տարածման հետ կապված սահմանափակումների վերաբերյալ կարող եք ստանալ տեղեկություն՝ այցելելով հետեւյալ կայքերը․

https://kriis.ee/…/travelling-estonia/foreign-nationals

եւ https://kriis.ee/…/crisis-management/restrictions-force