Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) աշնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ-ի ուսումնառող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
- անձնագրի պատճեն,
- մոտիվացիոն նամակ (անգլերենով),
- ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
- ակադեմիական տեղեկագիր (անգլերենով),
- անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1 մակարդակ),
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի առնվազն 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ աշնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։ Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 12-ը։
Օգտակար հղումներ․
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ` https://www.ual.es/
Անգլերենով եւ իսպաներենով դասավանդվող առարկաների ցանկը՝
https://drive.google.com/file/d/1wBxCa303lFd4rUnyEj60llUjLGk9YgMc/view?usp=sharing
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
https://drive.google.com/drive/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?usp=sharing
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Իսպանիայի Թագավորության՝ Մոսկվայում գտնվող դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: