Ուսման հնարավորություն Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական եւ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
    2. անձնագրի պատճեն
    3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
    4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
    5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
    6. անգլերենի եւ/կամ լեհերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
    7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ (https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 30-ը։

Օգտակար հղումներ․
• Շչեցինի համալսարանի վերաբերյալ՝ https://usz.edu.pl/en/english/
• Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://dsm.usz.edu.pl/en/study-programmes/

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել դեպարտամենտ: