Թովմասյան Գագիկ Ազատի

Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար&

Թովմասյան Գագիկ Ազատի

Ծնվել է՝ 1968 թվականի ապրիլի 12-ին

 Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Կրթություն և վերապատրաստում

2014թ. վերապատրաստում, դասընթացներ, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն ՊՈԱԿ, Բույսերի պաշտպանության բաժանմունք
2006թ. վերապատրաստում, դասընթացներ, Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն
2004թ. մասնակցություն, հողերի կառավարման, հակաէրոզիոն միջոցառումների ուսումնասիրման, բնական ռեսուրսների կառավարման խորհրդատվական փորձի փոխանակման ծրագիր, ԱՄՆ
1990-1993թթ. ասպիրանտուրա, Հայկական անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտ, «Կերարտադրություն» մասնագիտությամբ
1985-1990թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2024 թվականի սեպտեմբերի 2-ից ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2019 թ. նոյեմբերից 2024 թվականի սեպտեմբերի 2-ը, ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչ
2019 թ. սեպտեմբերից – նոյեմբեր ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2007- 2019թթ. ՀԱԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, դոցենտ
2005թ. ՀՊԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, դասախոս
2002թ. ՀԳԱ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, ասիստենտ
1995թ. Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն, ավագ գիտաշխատող
1993թ. Անասնաբուծության և կերարտադրության գ/հ ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող:

Գիտական գործունեություն

2007թ. դոցենտ
1995թ. գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2019 թ․ սեպտեմբերից ՀԱԱՀ, գիտական խորհուրդ, անդամ
2005-2007թթ. «Ագրո X» հիմնադրամ, խորհրդատվական խումբ, բնական ռեսուրսների կառավարման գծով խորհրդատու-փորձագետ
2007թ. Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազման ԾԻԳ, ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ, խորհրդատվական խումբ, բնական ռեսուրսների կառավարման գծով խորհրդատու-փորձագետ
2009 -2011թթ. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /SDC/-ի «Ակցիա սովի դեմ (ACF)» միջազգային ոչ պետական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, խորհրդատվական խումբ, բնական ռեսուրսների կառավարման գծով խորհրդատու-փորձագետ
2009-2014թթ. Ռազմավարական զարգացման գործակալություն /ՌԶԳ/ ՀԿ խորհրդատվական խումբ /SDC, Անասնապահության զարգացման ծրագիր, Սյունիքի մարզում/ ծրագրի բնական ռեսուրսների կառավարման գծով խորհրդատու-փորձագետ
2012-2014թթ. «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով խորհրդատվական և ուսուցողական ծառայությունների մատուցում /CARMAC/ ծրագիր, ՀՀ 6 մարզերի 55 գյուղական համայնքների արոտօգտագործողների համար
2013թ. Գերմանիայի միջազգային համագործակցության /GIZ/ ընկերության կողմից «Մեծ Կովկասի լեռնային շրջանների էրոզիայից խիստ վտանգված տարածքների ինտեգրացած պաշտպանություն, Հայաստան» ծրագիր, խորհրդատվական ծառայությունների մատուցում
2013թ. Գերմանիայի միջազգային համագործակցության /GIZ/ ընկերության միջոցով իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում «Մեծ Կովկասում ամառային արոտների մոնիտորինգի ձեռնարկ, Հայաստան» գրքի կազմում Հայաստանի արոտավայրերի մոնիտորինգային համակարգում ներդնելու համար
2013-2014թթ. ՌԶԳ ՀԿ խորհրդատվական խումբ, Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և արոտավայրերի կառավարում Տավուշի մարզում, Հայաստանի հյուսիս» ծրագիր, խորհրդատու
2014թ. Գերմանիայի միջազգային համագործակցության /GIZ/ ընկերության միջոցով իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում «Հայաստանում արոտների կառավարման ծրագրերի կազմում և իրականացում» ձեռնարկի մշակում
2014թ. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիր/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (CARMAC-GEF) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայությունների մատուցում ՀՀ 6 մարզերի 55 գյուղական համայնքների գյուղամերձ դեգրադացված արոտների վերականգնողական միջոցառումների մշակման համար
2015թ. ՌԶԳ ՀԿ խորհրդատվական խումբ, Շվեցարիայի զարգացման գործակալության (SDC) «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» ծրագիր, խորհրդատու
2005 թվից մինչ օրս IAAS բնական ռեսուրսների կառավարման փորձագետ:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 34 հրատարակումների, որոնցից 27 գիտական հոդվածներ և 7 մեթոդական ցուցումներ: