2023 թ․ մայիսի 16-17-ին կայացավ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի ավարտական հանդիպումը և դրա կարևորագույն վերջնարդյունքներից մեկի՝ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի բացումը ՀԱԱՀ-ում։
16 մարտ 2023
Նախագծի համակարգող, ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանը բացելով հանդիպումը ներկայացրեց նախագծի հիմնական նպատակը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև մինչ այդ կատարված աշխատանքները։
Նախագծի շրջանակում ՀԱԱՀ 5 հիմնական և 3 օժանդակ փորձագետներ վերապատրաստվել են գործընկեր համալսարանների կողմից՝ փափուկ հմտությունների հինգ մոուլների ուղղությամբ։ Դրանից հետո վերապատրաստված փորձագետները մշակել են այդ մոդուլները, որոնք պետք է դասավանդվեն նորաբաց կենտրոնում։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ ուսանողներ, դասախոսներ և վարչական աշխատակիցներ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում գտնվող Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի և Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորները։
Նախագծի եվրոպական գործընկեր համալսարաններից հանդիպմանը մասնակցեցին Հունգարիայի գյուղատնտեսության և կենսագիտության համալսարանի Գյուղատնտեսության կառավարման եւ առաջնորդության գիտության դեպարտամենտի նախագծի ղեկավար Իլդիկո Ռուդնակը, Հարավային Բոհեմիայի համալսարանից՝ նախագծի փորձագետ Ալյոնա Չարվաշովան, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի Միջազգային ծրագրերի կենտրոնի բաժնի վարիչ, նախագծի տեղական համակարգող Նորբերտ Ֆլորիսը։ Նրանց մասնակցել էին նախագծի առաջին հանդիպմանը ևս։
Նախագծի եվրոպական գործընկեր համալսարանները ներկայացրեցին իրենց համալսարանների գիտակրթական ուղղություններն ու միջազգային ծրագրերը, որի նպատակը նրանց տեսանելիության բարձրացումն էր Հայաստանում և ոչ միայն։ Արդյունքում հանդիպման մասնակիցները ծանոթանան վերոհիշյալ համալսարաններում իրականացվող հետազոտական ուղղություններին և գործող միջազգային ծրագրերին, որի շնորհիվ ընդհանուր հետաքրքրությունների առկայության դեպքում նրանց կարող են իրականացնել համատեղ ծրագրեր։
Այնուհետև կատարվեց նախագծի արդյունքում ստեղծված Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի պաշտոնական բացումը։
Հանդիպման երկրորդ մասում վերապատրաստված փորձագետները ներկայացրեցին իրենց կողմից մշակված մոդուլեները, դրանց ժամաքանակն ու կրեդիտները, թեմաները։ Հանդիպումն ավելի հետաքրքիր դարձնելու և մասնակիցներին՝ մշակված մոդուլներն առավել մատչելի ներկայացնելու համար, փորձագետները ներկաների հետ անցկացրեցին հետաքրքիր խաղ-հարցումներ։
Իրականացվեց հետևյալ մոդուլների ներկայացումը․
1․ Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը ներկայացրեց «Հաղորդակցման հմտություններ» մոդուլը, որից հետո մասնակցիների հետ անցկացրեց մարդկան հույզերի և վարքի հետ կապված հարցում։
2․ Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ Արման Հարությունյանը ներկայացրեց «Հակամարտությունների և ժամանակի կառավարում» մոդուլը, որից հետո մասնակիցների հետ անկացրեց կոնֆլիկտայնության աստիճանի պարզաբանման հարցում։
3․ Միջազգային կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի համակարգող Ալլա Ալեքսանյանը ներկայացրեց «Թիմային աշխատանք» մոդուլը, իսկ տվյալ մոդուլի խորհրդատու և փորձագետ Իլդիկո Ռուդնակը մասնակիցների հետ անցկացրեց թիմային աշխատանքի կազմակերպման հետ կապված խաղ։
4․ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը ներկայացրեց «Քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում» մոdուլը, որից հետո մասնակիցների հետ անկացրեց թեստ տվյալ մոդուլի շրջանակում։
17 մարտ 2023
Հանդիպման երկրորդ օրը նախագծի նվիրված էր նախագծի հետևյալ հարցերի քննարկմանը․
- Նախագծի իրականացում և վերջնարդյունքներ
- Գործընկեր համալսարանների կողմից տեղեկության տարածումը
- Նախագծի իրականացման ֆինանսական կողմերը
- Մասնակից համալսարնների կողմից այլ համատեղ նախագծի մշակման հնարավորությունները և ուղղությունները։
Քննարկվեցին նաև նախագծի ամփոփման ու հաշվետվության ներկայացման հետ կապված հարցերը։
Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու նպատակով այդ օրը հունգարացի, չեխ և սլովակ հյուրերը ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելեցին նաև Գեղարդի վանական համալիր և Գառնիի հեթանոսական տաճար։