Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Ալմերիայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Ալմերիայի համալսարանում ա) 1 շաբաթով դասավանդելու կամ բ) վերապատրաստվելու և Միջազգային շաբաթին մասնակցելու համար։
Մրցույթին դասավանդման նպատակով կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝
• Կենսաբանություն
• Քիմիա
• Ֆիզիկա
• Համակարգչային գիտություն
• Գյուղատնտեսական ճարտարագիտություն
• Ագրոնոմիա
• Պատմություն և հումանիտար գիտություններ
• Իրավունք
• Մաթեմատիկա
• Բանասիրություն:
Վերապատրաստման և Միջազգային շաբաթին մասնակցելու նպատակով կարող են դիմել հետևյալ ոլորտներում աշխատողները՝ https://www.ual.es/en/universidad/serviciosgenerales?idioma=en_GB։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ O. Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը և դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
• առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 4-ը: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի