Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում 2022 թ․-ի մարտի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում, ինչպես նաև ադմինստրատիվ (non-teaching staff) աշխատողները՝

  • ֆիզիկա
  • կենսաբանություն
  • կենսաքիմիա
  • քիմիա
  • մաթեմատիկա
  • տնտեսագիտություն
  • ինֆորմատիկա
  • պատմություն
  • քաղաքագիտություն։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ներբեռնել այս հղմամբ՝
https://formularios.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=323267։ Վերջնաժամկետը 2022 թ․-ի հունվարի 7-ն է։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
  • անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթի առկայությունը խրախուսվում է (անգլերենի B2 մակարդակ),
  • մոտիվացիոն նամակ` առավելագույնը 1 էջ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դիմելու նպատակը, դիմորդի հատուկ կարողությունները, ակադեմիական հետաքրքրությունները, մասնագիտական կարողությունները, պարտավորություն՝ որ շարժունության ավարտից հետո վերադառնալու է իր երկիր, շարժունության օգուտը անձնական և ինստիտուցիոնալ մակարդակով,
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից)՝ անգլերենով,
  • Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement)` ստորագրված 1․ դիմողի, 2․ ՀԱԱՀ ՄԿԴ-ի, 3․ ինչպես նաև ընդունող համալսարանի համապատասխան դեպարտամենտի ակադեմիական համակարգողի կողմից (https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM_documents.aspx): Ադմինիստրատիվ աշխատակցիները պետք է ստանան աջակցության նամակ (pre-acceptance letter) Մինհոյի համալսարանի Միջազգային կապերի գրասենյակի կողմից։

Օգտակար հղումներ՝

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին ([email protected]):
Մասնակցիները ընտրությունը կատարվելու է երկու փուլով՝ ՀԱԱՀ-ի և ընդունող համալսարանի կողմից։
‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։