ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնն իր ստեղծման պահից ի վեր շարունակաբար աշխատում է մշակել համալսարանի արդյունավետ կառավարում ապահովող որակի ներքին ապահովման համակարգ: Համալսարանում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մշակվում և վերանայվում են բազմաթիվ փաստաթղթեր, համալսարանի 2018-2022 թթ․ ռազմավարական պլանը և այլն` ապահովելու կրթական, գիտական և խորհրդատվական գործընթացների արդյունավետությունը: Ի վերջո, համալսարանի որակի ներքին ապահովման համար ընտրվել է ներքևից վերև մոտեցումը, որն արդյունավետ գործում է:
ՈԳԱ կենտրոնը որդեգրել է որակի ապահովման և կառավարման մոտեցում` հիմնված ներդրումների, գործընթացների և վերջնարդյունքների վրա: Որակի ներքին ապահովման համակարգն ապահովում է․
ՀԱԱՀ որակի ներքին ապահովման գործընթացների քաղաքականությունը, ինչպես նաև դրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը տեղական և միջազգային մակարդակներում
PDCA շրջափուլի վրա հիմնված գիտակրթական գործընթացների արդյունքների շարունակական բարելավման հնարավորություն
Համալսարանի ներքին և արտաքին գնահատումների արդյունքների թափանցիկությունը, ինչպես նաև այդ գործընթացների գնահատումը` հասկանալու, թե որքանով են արդյունքները համապատասխանում ՀԱԱՀ առաքելությանն ու նպատակներին
Գնահատման արդյունքների վրա հիմնված բարելավման միջոցառումների մշակումը
Համալսարանի շահակիցների ներգրավվածությունը ՀԱԱՀ գործընթացներում՝ նրանց հետ բաց երկխոսությունների միջոցով
Համալսարանի նախապատրաստումն արտաքին գնահատման: