Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն՝

Կրթությունը հիմնավորող փաստաթուղթ,
Անասնաբուժություն կամ անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտություններում բարձրագույն կրթության փաստաթուղթ,
Ինքնակենսագրական (CV). այն պետք է ընդգրկի նաև ձեր նկարն առցանց համակարգում գրանցելու համար,
Անձնագրի պատճեն,
Մասնակցության հայտ:
Դասընթացի տևողությունը՝ 6 շաբաթ (առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտություններ ձեռք բերելու համար)
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

Հետադարձ կապ

Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]