TOPAS. կիևյան հանդիման արդյունքները

TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի ընթացքն ու հետագա պլանները քննարկելու նպատակով ծրագրի մասնակից բոլոր համալսարանների ներկայացուցիչների հերթական աշխա-տանքային հանդիպումը կայացել է Ուկրաինայի կենսագիտության և

բնագիտության ազգային համալսարանում՝ հուլիսի 2-ից 4-ը: ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցել են Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, աշխատանքային թիմի անդամ Վարդան Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն ու Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, TOPAS-ի տեղական համակարգող Գարեգին Համբարձումյանը:

Պարոն Համբարձումյանի փոխանցմամբ, հանդիպման առաջին օրը թիրախային երկրների (Հայաստան, Ուկրաինա, Ուզբեկստան) համալսարանների ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի շրջանակում բարեփոխվող մասնագիտությունները, դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները, բարեփոխումներին նպաստող և խոչընդոտող գործոնները: Մեր համալսարանում TOPAS-ի շրջանակում բարեփոխվում են «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա» բակալավրիական և «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կրթական ծրագրերը: Աշխատանքային թիմը կազմել է դրանց կրթական վերջնարդյունքները, դրա հիման վրա՝ ուսումնական պլանները, իսկ մոտ ապագայում ամբողջականացվելու են համապատասխան առարկաների և մոդուլների ծրագրերը: «Մինչև վերջնարդյունքները և ուսումնական պլանները կազմելը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել թիրախային խմբերի, մասնավորապես` աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ, որոնց խորհուրդներն ու առաջարկությունները հաշվի են առնվել ծրագրի իրականացման ընթացքում», – նշեց Գարեգին Համբարձումյանը: