ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացրեցին «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը:
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն էին Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ: Ցուցահանդեսին մասնակցեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։
ՀԱԱՀ ներկայացուցիչները ՀԱԱՀ տաղավարի այցելուներին ներկայացրեցին նաև ՀԱԱՀ-ի կողմից համակարգվող «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» ծրագիրը, ինչը ֆինանսավորվում է Visegrad+ հիմնադրամի կողմից։ Այցելուներին ներկայացվեց ծրագրի նպատակը և վերջնարդյունքները, իրականացված գործողությունները և այլն։ Ինչպես փաստում են այցելուների կարծիքներն ու մեկնաբանությունները, փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված կենտրոնի ստեղծումը ՀԱԱՀ-ում բավականին հետաքրքրական է և պահանջված։