Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում ( Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող):
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի բակալավրիատի, նույն ոլորտի մագիստրոսները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ (127 սենյակ).
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
2. Անձնագրի պատճեն
3. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն
4. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերեն) կամ/և դիպլոմի պատճեն` ներդիրի հետ միասին
6. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն) բակալավրիատի ուսանողների համար կամ ղեկավարի կողմից վավերացված աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:
7. Անգլերեն լեզվի իմացությունը (B2 մակարդակ) հաստատող փաստաթուղթ
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հունվարի 28-ը:
Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք համալսարանի պաշտոնական կայքը կամ տեղեկատվական ուղեցույց:
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկին ծանոթացեք այստեղ (ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել գարնանային կիսամյակի տարբեր դեպարտամենտների համար նախատեսված առարկայական ցանկից):
Անհրաժեշտ այլ փաստաթղթերիը ներբեռնելու համար այցելեք հղմամբ:
Ուսանողին տրամադրվելու է ամսական 850 եվրո կրթաթոշակ կեցության ծախսերը հոգալու և 275 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար:
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ) Սաթիկ Ավագյանին ([email protected])։