Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի աշնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. Անձնագրի պատճեն
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
✅Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թ․-ի մայիսի 20-ը։
Օգտակար հղումներ․
✅Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ` https://www.emu.ee/en/home//։
✅Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը https://www.emu.ee/en/admissions/courses-in-english/academic-year-20222023/։
ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված առաջին կիսամյակի առարկայական ցանկերից):
✅Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։
Էստոնիայում Covid-ի տարածման հետ կապված սահմանափակումների վերաբերյալ կարող եք ստանալ տեղեկություն այցելելով հետևյալ կայքերը՝
https://kriis.ee/…/travelling-estonia/foreign-nationals/։ և https://kriis.ee/…/crisis-management/restrictions-force/։