Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների վերապատրաստման դասընթացի ունկնդիրների ընդունելություն։
Դասընթացի տևողությունը․
Երկու շաբաթ՝ տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների համար,
Երեք շաբաթ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների համար:
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է․
Անձնագրի պատճեն,
ՏՄ ՏԶԿ-ի տեխնիկական ղեկավարի, կամ ՏՄ-ի տեխնիկական վիճակի հսկիչի ուսուցման դասընթացն ավարտելու նախկին (ժամկետանց) վկայականի պատճեն, կամ առնվազն միջնակարգ կրթության վկայականի պատճեն (առկայության դեպքում՝ մասնագիտական կրթության դիպլոմի կամ որակավորման վկայականի պատճեն),
3×4 չափսի մեկ լուսանկար։
Ավարտական որակավորման քննություն հանձնած ունկնդիրներին կտրամադրվի համապատասխան որակավորման վկայական։
Դիմելու կարգը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 302 սենյակ, հասցեն ՝ ք․ Երևան, Տերյան 74։
ՀԱԱՀ «Ղեկավար-հսկիչ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների» մասնագիտության ուսուցման ծրագիրը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24․12․2021թ․ թիվ 2106-Ա/2 հրամանով և բավարարում է ՀՀ կառավարության 2007 թ․ փետրվարի 15-ի N 690-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման դրույթներին։
Դասընթացի ավարտին կտրամադրվի որակավորման վկայական:
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]