Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է հիդրոպոնիկ կեր արտադրողներին եւ/կամ հիդրոպոնիկ կերի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերային տնտեսություններին/բիզնեսներին մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ կներկայացվեն․
- ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում ներդրված հիդրոպոնիկ կերարտադրության համակարգը,
- ուսանողների, կերարտադրողների եւ կերարտադրությամբ զբաղվել ցանկացողների համար նախամշակված ուսումնական ձեռնարկը։
Հանդիպումը տեղի կունենա ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում՝ հուլիսի 15-ին, ժամը 14:00-17:00:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձեւը ։
Լրացուցիչ կապ կհաստատենք միայն գրանցված մասնակիցների հետ:
Հանդիպումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագիծն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: