Սթեփ Քընսալթինգ ընկերությունը մեկնարկում է հաշվապահական և հարկային հաշվառման թեմայով վերապարաստման դասընթացներ։ Ծրագիրն իրականացվում է IATC հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ունի աջակցել Արցախի և հեռավոր մարզերի մեր հայրենակիցներին: Այս նախաձեռնությունը արժեքավոր հնարավորություն է ՀԱԱՀ-ում սովորող արցախցի և մարզաբնակ ուսանողների համար՝ հաղորդակից դառնալու հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետների գիտելիքներին ու փորձին։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել գործնական հմտություններով և նպաստել աշխատաշուկա նրանց սահուն մուտք գործելուն: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո լավագույն ուսանողները կստանան աշխատանքի անցնելու հնարավորություն։ Մասնակիցությունը ծրագրին անվճար է և ֆինանսավորվում է Սթեփ Քընսալթինգի կողմից։ Մասնակիցների ընտրությունը կիրականացնի Սթեփ Քընսալթինգի ստեղծած հանձնաժողովը։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Step/IATC մասնակցության հայտ»։ Սթեփ Քընսալթինգ ընկերությունը մեկնարկում է հաշվապահական և հարկային հաշվառման թեմայով վերապարաստման դասընթացներ։ Ծրագիրն իրականացվում է IATC հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ունի աջակցել Արցախի և հեռավոր մարզերի մեր հայրենակիցներին: Այս նախաձեռնությունը արժեքավոր հնարավորություն է ՀԱԱՀ-ում սովորող արցախցի և մարզաբնակ ուսանողների համար՝ հաղորդակից դառնալ հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետների գիտելիքներին ու փորձին, շփվել ու կապեր հաստատել նրանց հետ: Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել գործնական հմտություններով և նպաստել աշխատաշուկա նրանց սահուն մուտք գործելուն: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո լավագույն ուսանողները կստանան աշխատանքի անցնելու հնարավորություն։ Մասնակիցությունը ծրագրին անվճար է և ֆինանսավորվում է Սթեփ Քընսալթինգի կողմից։ Մասնակիցների ընտրությունը կիրականացնի Սթեփ Քընսալթինգի ստեղծած հանձնաժողովը։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Step/IATC մասնակցության հայտ»։

- 18/06/2025
- 2025