Hakobyan Xachik

Հակոբյան Խաչիկ

Ծնվել է 1982 թվականի հունվարի 24-ին

Երեմյան փրոջեքստ, «Սնունդ բանակին» ծրագրի ղեկավար

Կրթություն և վերապատրաստում

2007 – 2008 թթ. Երիտասարդ առաջնորդների դպրոց
2003 – 2006 թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Թերապիայի և վիրաբուժության ամբիոն
1998 – 2003 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը /գերազանցությամբ/
1997 – 1998 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հենակետային վարժարանը
1995 – 1997 թթ. սովորել է «Քվանտ» վարժարանում
1988 – 1995 թթ. սովորել և ավարտել է Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 176 միջնակարգ դպրոցը։

Աշխատանքային փորձ

2021 թվականից առ այսօր «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ, «Ճաշարանային նախագծեր» ծրագրի ղեկավար
2019 – 2021 թթ․ ««Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ, Զարգացման ծրագրերի գծով փոխտնօրեն
2018 – 2019 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ
2018 թվականին Պետական վերահսկողական ծառայության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչություն, պետ
2012 – 2018 թթ. ՀՀ բնապահպանության նախարարություն, նախարարի տեղակալ
2014 – 2016 թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրոէկոլոգիայի ամբիոն, դասախոս
2004 – 2012 թթ. ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ, Զարգացման ծրագրերի և ընդհանուր հարցերով փոխտնօրեն
2004 – 2011 թթ. Շիրակացու ճեմարան» ՓԲԸ, փոխտնօրեն
2004 – 2016 թթ. «Շիրակացու Ճեմարան» հիմնադրամ, տնօրեն
2004 թվականին Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 176 միջնակարգ դպրոց, «Կանաչ դար» Բնապահպանական ակումբի հիմնադիր ղեկավար

Գիտական գործունեություն

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2011 թվականից առ այսօր ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ, Կառավարման խորհրդի անդամ
2011 թվականից առ այսօր «Կանաչ մոլորակ» միջազգային բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչություն, խորհրդի անդամ
2009 – 2011 թթ․ ՀՀ Հանրային խորհրդի Սփյուռքի ենթահանձնաժողով, անդամ
2008 – 2012 թթ․ «Երիտասարդ առաջնորդների դպրոց», Խորհրդի անդամ
2004 – 2012 թթ. «Ճեմարանականների միություն», ՀԿ, նախագահ
2003 – 2005 թթ. «Կանաչ դար» պատանեկան ակումբ, հիմնադիր-ղեկավար
2003 – 2005 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ուսուցողական ճամբար, Բնապահպանության ուսուցանող
2003 – 2005 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի գյուղատնտեսական և պատանեկան ծրագիր, խորհրդատու
2003 – 2005 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ակումբներ, կամավոր
1999 – 2012 թթ. «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն» ՀԿ, փոխնախագահ։

Պարգևատրումներ․
2015 թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ
2010 թ. ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ
2008 թ. Երևանի քաղաքապետի շնորհակալագիր
2007 թ. «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրի «Անբասիր ծառայությունների համար» մեդալ
2002 թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական գիտաժողովի մրցանակ
2001 թ. Բարձր առաջադիմության համար Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի դիպլոմ։

Գիտական հրապարակումներ