Ավտոմոբիլային փոխադրումների բաժին

Կարապետ Հակոբի Մոսիկյան

տեխ.գիտ.թեկն., դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք,  330 սենյակ
  • (+374) 56 79 79, ներքին` 2-71
  • karomosikyan@mail.ru

Պատմությունը և նպատակը

Ավտոմոբիլային փոխադրումների բաժինը կազմակերպվել է 2010 թվականին: Անցած տարիներին կատարված հետազոտությունների արդյունքում մշակվել են Երևանի մթնոլորտային օդի էկոլոգիական բնութագրերի վերաբերյալ մի շարք նորմատիվ ցուցանիշներ: Բաժնի գիտահետազոտական աշխատանքներն այսօր ուղղված են կոմերցիոն ավտոմոբիլների վառելանյութի ծախսի որոշման և նորմավորման նոր հայեցակարգի մշակմանը՝ հիմնված ՀՀ լեռնային պայմաններում ավտոմոբիլների երթային ռեժիմների վրա: Գիտահետազոտական աշխատանքների փորձառական մասում օգտագործվում են ժամանակակից չափիչ ու գրանցող սարք-սարքավորումներ: Կատարված հետազոտություններն ունեն գիտաարտադրական ուղղվածություն, որի նպատակն է ավտոտրանսպորտային փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին երաշխավորել և կողմնորոշել ինքնարժեքի ճիշտ հաշվարկման և սակագնի ձևավորման խնդիրները լուծելիս: Արտադրությունում ներդնելու նպատակով մշակվում են վառելանյութի տնտեսման տեխնիկական և կազմակերպչական համալիր միջոցառումներ:

Արդեն իսկ մշակվել են՝

  • Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ԳԱԶել ընտանիքի միկրոավտոբուսների գազամոտորային վառելանյութի ծախսի նորմերն ըստ երթուղիների բնութագրերի և շահագործման պայմանների,

  • կատարվել են մերձքաղաքային և միջքաղաքային երթուղիների ռեժիմոմետրական հետազոտություններ և դուրս են բերվել հիմնական ցուցանիշները հետագա մշակման նպատակով,

  • մշակվել են գազամոտորային վառելանյութի շահագործական ծախսի հաշվարկման անալիտիկ արտահայտություններ ըստ շահագործման պայմանների:

Բաժնի գիտահետազոտական աշխատանքները ղեկավարում է տեխ. գիտ. թեկն., դոցենտ Կ.Մոսիկյանը, աշխատանքներում ընդգրկված են՝ պրոֆ.Ն.Բազիկյանը, դոց.Վ.Հարությունյանը, դոց.Մ.Բարսեղյանը, ասիստենտ Մ.Պապինյանը:

Կատարված հետազոտությունների արդյունքում տպագրվել են 16 հոդված, ստացվել է գյուտի 1 արտոնագիր: