Էրազմուսյան օրեր ՀԱԱՀ-ում

#ErasmusDays միջոցառման շրջանակներում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմակերպում է Էրազմուս+-ի տեղեկատվական հանդիպումներ։  Հանդիպումների ժամանակ կներկայացվեն ՀԱԱՀ-ում գործող էրազմուսյան հնարավորությունները, դիմելու պայմանները և, վերջապես, թե ինչպես է էրազմուսյան այցը փոխում մարդու կյանքը․․․

Առավել խրախուսվում է ՀԱԱՀ առաջին կուրսեցիների մասնակցությունը միջոցառմանը։

Հանդիպումները կկայանան Ագրիթեք լսարանում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ)։

Եվ այսպես՝

13․10․2022, ժ․ 12։30 – Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետներ

14․10․2021, ժ․ 12։30 – Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ

15․10․2021 – ՄԿԴ-ի կողմից պատրաստած «ՀԱԱՀ Էրազմուսյան լավագույն փորձը» նյութի առցանց հասանելիություն։