– ծրագրերի ուսուցման վարժարան

Արաքս Միշայի Հակոբյան

Տնօրենի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • 0009, ՀՀ, ք. Երևան, Կորյուն 19,
    5-րդ մասնաշենք, 1-ին հարկ, 109 սենյակ
  • (+374) 12 52 43 59, (+374) 12 52 80 36,
    Ներքին` 2-52, 4-86
  • [email protected]
  • [email protected]

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը հիմնադրվել է 1997 թվականին: Որպես հանրակրթական ծրագրեր իրականացնող կենտրոն` նպաստում է համալսարանը մասնագիտական կողմնորոշում ունեցող քաղաքաբնակ և գյուղաբնակ աշակերտներով համալրելուն:

Վարժարանը ՀՀ տարբեր մարզերում ունեցել է շուրջ 60 հոսքային դասարաններ:

Անցած ժամանակահատվածում վարժարանից և հոսքային դասարաններից ագրարային համալսարան է ընդունվել մոտ 2500 շրջանավարտ, որոնց մեծ մասն  ուսումնառության ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն ընտրած մասնագիտության նկատմամբ:

Հատկանշական է, որ նրանցից ավելի քան 20-ն այժմ գիտությղունների թեկնածուներ են և դասավանդում են համալսարանի տարբեր ամբիոններում:
Վարժարանն ավարտած շատ աշակերտներ համալսարան ընդունվելուց հետո ուսումը շարունակել են  ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթական միջազգային կենտրոնում (մոտ 100 շրջանավարտ):
Վարժարանի մանկավարժները հրատարակել են ուսումնաօժանդակ ձեռնարկներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են ինչպես վարժարանի, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտների համար:
Վարժարանի մանկավարժական կոլեկտիվը ջանք չի խնայում ագրարային համալսարանը հաստատուն մասնագիտական կողմնորոշում ունեցող երիտասարդներով համալրելու պատասխանատու գործում:

Մասնագիտական կողմնորոշումը կարևորագույն քայլերից մեկն է մարդու կյանքում, որի ճիշտ լուծումից է կախված ոչ միայն անհատի, այլև հասարակության ապագան, ազգի զարգացման առաջընթացն առհասարակ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Վարժարանի 10-րդ դասարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցների ընթացիկ ուստարվա 9-րդ դասարանի շրջանավարտները:
Դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականության հիման վրա` ավագ դպրոցի համապատասխան հոսքային դասարանում ուսումը շարունակելու համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը շարունակում է 2018-2019 ուստարվա ընդունելությունը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում՝ տնտեսագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական և ագրարային հոսքերով:
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Անգլերեն», «Հայոց լեզու» առարկաների խորացված ուսուցմամբ)
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաների խորացված ուսուցմամբ)

Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը`

դիմում (լրացվում է վարժարանում ծնողի կամ ծնողին փոխարինող անձի կողմից)
9-ամյա կրթության վկայականի բնօրինակը (մինչև վկայականը ստանալը տեղեկանք դպրոցից)
2 լուսանկար (3×4 չափի)
ծննդյան վկայականի պատճեն:

Ընդունող հանձնաժողով ՀԱԱՀ-ի 5-րդ մասնաշենք, 1-ին հարկ
(+374) 12 52 43 59, (+374) 12 52 80 36,
ներքին` 2-52, 4-85: