Մասնակցիր Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի գերմաներենի դասընթացներին
Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելության և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության շրջանակում Գերմանիայում 6-ամսյա ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու և հետագայում իրենց ուսումը շարունակելու համար յուրաքանչյուր տարի կազմակերպվում են գերմաներեն լեզվի մատչելի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից սկսած:
Այն ուսանողները, ովքեր արդեն իսկ ունեն լեզվի նախնական կամ բազային գիտելիքներ, կարող են միանալ գործող խմբերին՝ հաշվի առնելով մեզ մոտ դասերի ինտենսիվությունը: Դասընթացների ամսական վարձը 10000 դրամ է, շաբաթական հանդիպումների քանակը նվազագույնը 2 անգամ 1,5 ժամ տևողությամբ: Հետագայում հանդիպումների քանակի ավելացումը չի ազդելու վարձավճարի վրա: Պարապմունքներն ապահովում են գերմաներենի B1-B2 մակարդակ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր 055520773 համարով:



