ՀԱԱՀ-ն քաղաքացիներից դիմումներ և գրություններ կընդունի առցանց
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀԱԱՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:
Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀԱԱՀ ընդհանուր բաժին էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով։
Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ:
Դիմումը պետք է լինի ստորագրված և պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, դիպլոմի պատճենը, դիմումի բնույթին համապատասխան այլ փաստաթղթերի պատճենները։
Եղեք առողջ։
![](https://anau.am/wp-content/uploads/2020/04/application_form-570x770.png)