Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) կամ վերապատրաստվելու համար (1 տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ներքոհիշյալ ոլորտներում եւ նախկինում համագործակցել են Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի որեւէ դասախոսի հետ՝
- Ագրարային ճարտարագիտություն
- Շրջակա միջավայրի պաշտպանություն
Վերապատրաստման համար կարող է դիմել միայն ՀԱԱՀ վարչական անձնակազմը, ներառյալ ֆինանսների ոլորտի աշխատակիցները եւ ընդհանուր վարչական անձնակազմը։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած դասընթացները վճարովի են, եւ մասնակցության վճարը կազմում է 440-520 եվրո։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 17-ը:
Համալսարանի մասին՝ http://www.upv.es/en:
Վերապատրաստման թեմաներին, օրակարգերին, ժամկետներին եւ պահանջներին կարող եք ծանոթանալ ստորեւ տեղադրված հղումներով։ Վերապատրաստման համար կդիտարկվեն միայն այն թեկնածուները, որոնց աշխատանքային ոլորտը համապատասխանում է վերապատաստումներին թեմաներին։
- http://staffmobility.eu/staffweek/4th-ufm-valencia-three-day-intensive?fbclid=IwAR1P6eGzPWGIoIF3GVB5rOBidYdkyrPFmpZMqr7IZEHNFLs1WX0FQbqnafU
- http://staffmobility.eu/staffweek/5th-ufm-valencia-three-day-intensive?fbclid=IwAR32W6L4jF-Leor7vWnUCR7TPC847POTobDmDo_w1CZzZbcchnmqP5D2HZc
- http://staffmobility.eu/staffweek/25th-stp-valencia-languages-it-training?fbclid=IwAR32W6L4jF-Leor7vWnUCR7TPC847POTobDmDo_w1CZzZbcchnmqP5D2HZc
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):