Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են կամ կցանկանան վերապատրաստվել հետեւյալ ոլորտներում՝
- Գյուղատնտեսական ճարտարագիտություն
- Կենսատեխնոլոգիա
- Շրջակա միջավայրի պահպանություն
- Քիմիա
- Մաթեմատիկա
- Տնտեսագիտություն
- Հաշվապահական հաշվառում եւ հարկում
- Ֆինանսեր, բանկային գործ, ապահովագրություն
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 18-ը:
Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://www.ual.es/en/estudios/grados?idioma=en_GB։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):