Դասավանդման հնարավորություն Ավստրիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Ավստրիայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (https://boku.ac.at/en/ ) օրգանական գյուղատնտեսության ոլորտում 7 օրով դասավանդելու նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Սաթիկ Ավագյանին ([email protected]).

  • անձնագրի պատճեն,
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ,
  • անգլերենով ինքնակենսագրություն` Europass ձևաչափով,
  • աշխատանքային պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 28-ը:
Ծրագիրը տրամադրում է 360 եվրո որպես ճանապարհածախս և 1120 եվրո գումար՝ օրապահիկի ու կեցության համար: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ, 127 սենյակ՝ Սաթիկ Ավագյանին: