Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում 2023 թ․ մեկ շաբաթով դասավանդելու կամ միաժամանակ դասավանդելու եւ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին հետեւյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն նաեւ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ), իսկ դասավանդման եւ վերապատրաստման դեպքում՝ նվազագույնը 2 ժամ,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 6-ը։
Անհրաժեշտ հղումներ՝
- Աթենքի գյուղատնտեսական համալսարանի վերաբերյալ`
https://www2.aua.gr/en/info/schools-departments
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։