Բակալավրիատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 18 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

***Միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով` Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքում, պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Միասնական քննությունները և մասնագիտության հայտագրումն անցկացվում են երկու փուլով՝ առաջին և երկրորդ։
I-ին փուլ՝ ս․թ․ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18։00

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Դիմորդը բուհ ընդունվելուց հետո ներկայացնում է՝

ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը),
6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը,

Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութ

զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում,
2024-25 ուստարվա ընդունելության կարգի 73-րդ և 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Հարգելի դիմորդ, ընդունելության 2-րդ փուլն անցկացվելու է ս․թ․ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դիմում-հայտերն ընդունում է սույն թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ( մինչև ժամը 17։00-ն)
Կարող են դիմել՝
1․Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
2․Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
3․Զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները։
Դիմորդները երկրորդ փուլով կարող են դիմել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար։

Ընդունելության 3-րդ փուլն անցկացվելու է․

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները ՀՈՒԼԻՍԻ 19-26-ը  մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր անվճար և վճարովի տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
Ի գիտություն Ագրարային համալսարան ընդունվողների․
Ելնելով ագրոոլորտի զարգացման ռազմավարական կարեւորությունից՝ ՀՀ կառավարությունը 2024 թվականի սեպտեմբերի 5-ի նիստում որոշել է 2024-2025 ուստարում Ագրարային համալսարանի բակալավրական 14 եւ մագիստրոսական 15 կրթական ծրագիր ընդգրկել պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների սանդղակում: Նշանակում է, որ մեր բուհի շուրջ 220 առաջինկուրսեցի 70.000 դրամ կրթաթոշակ կստանա: Երկրի տնտեսության համար կարեւոր այս նախաձեռնությունը նաեւ հրաշալի աջակցություն է նպատակամետ, խելացի, աշխատասեր երիտասարդների համար: Այս որոշմամբ խրախուսվում է բարձր առաջադիմությունը․ ուսումնական տարեվերջին 80,01-ից ցածր ՄՈԳ ունեցող՝ նախագծի շահառու ուսանողները կզրկվեն կրթաթոշակից, 90,01-ից բարձրերի կրթաթոշակը եկող տարի կկազմի 77.000 դրամ:

2021-2022 ուստարվա ընդունելություն ԱՐԽԻՎ

2021-2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման թափուր տեղերի (անվճար և վճարովի) մրցույթի արդյունքները

2021-2022 ուստարվա ՀԱԱՀ մասնագիտությունների, տեղերի և ընդունելության քննությունների ցանկ

2021-2022 ուստարվա ընդունելության կարգ

Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցուցակ (անվճար և վճարովի) 2021-2022 ուստարի

ՀԱԱՀ թափուր մնացած մասնագիտությունների տեղերի ցանկ

2022-2023 ուստարվա ընդունելություն ԱՐԽԻՎ

Ընդունելության կարգը

ՀԱԱՀ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա և հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ

ՀԱԱՀ բակալավրի ու անընդհատ ինտեգրված կրթական ծրագրով (առկա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների ընդունելության քննությունների և վարձավճարների ցանկ

Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցուցակ (անվճար) 2022-2023 ուստարի

Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցուցակ (վճարովի) 2022-2023 ուստարի

Թափուր տեղերով ընդունելության արդյունքները՝ անվճար և վճարովի

2023-2024 ուստարվա ընդունելություն ԱՐԽԻՎ

Ընդունելության կարգը

Բակալավրի կրթական ծրագրով 2023-2024 ուստարվա առկա ուսուցման համակարգ անվճար ընդունված ուսանողների ցուցակ

Բակալավրի կրթական ծրագրով 2023-2024 ուստարվա առկա ուսուցման համակարգ վճարովի ընդունված ուսանողների ցուցակ

Բակալավրի կրթական ծրագրով 2023-2024 ուստարվա առկա ուսուցման համակարգ 2-րդ փուլով վճարովի ընդունված ուսանողների ցուցակ

ՀԱԱՀ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով (առկա) 2023/24 ուստարվա մասնագիտությունների, ընդունելության քննությունների և վարձավճարների ցանկ

2024-2025 ուստարվա ընդունելություն

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐՆ ՈՒ ԺԱՄԵՐԸ

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ
ժամը 10:00-17:00, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00,
հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի և տոն օրեր:
Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ  Ժամը 9:00-17:00,
հանգստյան օր` կիրակի:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
(+374 95) 52 17 53, 012-58-58-28
[email protected]

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար  սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը՝ 18:00-ն:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասախանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի  առկայությունը (դիմորդը Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար  պետք է փոխանցի 1500 (հազար հինգ հարյուր) դրամ) և տալիս ԳԹԿ անձնական համար:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը: Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցության համար 1500 դրամ փոխանցվում է տվյալ բուհին: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են հեռակա ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

Դիմորդը (մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո) ԲՈՒՀ-ին ներկայացնում է՝

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական)             (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),

4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) ( բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),

5) սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության (կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),

7) տեղեկանք տվյալ տարվա տվյալ բուհի առկա ուսուցման ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),

8) ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),

9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10) սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունն հավաստող տեղեկանք եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննությունները անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի  քննությունը հանձնում են միևնույն օրը: Քննությունների օրերը ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները անցկացվում են հոկտեմբերի 20-ից 27-ը:

2024-2025 ուստարվա ընդունելություն

ՀԱԱՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները

ՀԱԱՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների, քննությունների, տեղերի, վարձաչափերի ցանկ

ՀԱԱՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները

ՀԱԱՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների, քննությունների, տեղերի, վարձաչափերի ցանկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի՝ 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության թիվ 29-Ն հրամանը (Կանոնակարգ)

ՀԱԱՀ հեռակա ուսուցման 2021 թ․ ընդունելության քննությունների գրաֆիկ

2021/2022 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մասնագիտությունները, ընդունելության քննությունները, նախատեսվող տեղերը և վարձավճարների չափը

Կանոնակարգ

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
(+374 95) 52 17 53, 012-58-58-28
[email protected]