Սիմոնյան Արման Ռոբերտի

Arman Simonyan

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան&

Arman Simonyan

Սիմոնյան Արման Ռոբերտի

Ծնվել է՝ 1981 թվականի հունվարի 30-ին

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան

Կրթություն և վերապատրաստում

2013թ. մասնակցություն, միջազգային գիտափորձնական գիտաժողով, Կուբանի պետական ագրարային համալսարան, գերմանական «CLAAS» ընկերություն
2010թ. դոկտորանտուրա, «Էրասմուս Մունդուս» ծրագրի շրջանակներում, բուլղարերենի դասընթացներ, Ռուսեի համալսարան, Բուլղարիա
2010թ. մասնակցություն, միջազգային գիտաժողովներ, «ECO VARNA», Ռուսեի համալսարան, Բուլղարիա
2008թ. վերապատրաստումներ, «TRA CECA» միջազգային ընկերության շրջանակներում, Գերմանիա և Նիդեռլանդներ
1997-2001թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Ճարտարագիտական ֆակուլտետը՝ «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2021 թվականի փետրվարի 1-ից ՀԱԱՀ, Գյուղաատնտեսության մեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ, ավտոմոբիլային փոխադրումների բաժին, վարիչ
2019 թ. հոկտեմբերից ՀԱԱՀ, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, դեկան
2018 թ. նոյեմբերից ՀԱԱՀ, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոն, դոցենտ
2005 -2018 թթ. ՀԱԱՀ, Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն, դոցենտ:

Գիտական գործունեություն

Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից 3 ուսումնական ձեռնարկ, 13 ՀՀ արտոնագիր, 18 գիտական հոդված, այդ թվում 7 միջազգային, 9 մեթոդական աշխատանքներ:
Գիտափորձնական աշխատանքները ուղղված են համակցված սնման համակարգով (գազաբալոնային) աշխատող ավտոմոբիլների` քարշաարագային հատկանիշների, էկոլոգիական և էկոնոմիկական բնութագրերի ուսումնասիրմանը, գնահատմանը, շահագործման արդյունավետության բարելավմանը, ինչպես նաև երթևեկության անվտանգության միջոցառումների ուսումնասիրմանն ու առկա խնդիրների լուծմանը:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հավելյալ տեղեկություն

2009թ. դոցենտ
2006թ. տեխնիկական գիտությունների թեկնածու