Զարուհի Մաթևոսյան
Ծնվել է՝ 1987 թ. հոկտեմբերի 4-ին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Կրթություն և վերապատրաստում
2020թ. ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային առաջնորդների ծրագրի շրջանավարտ է, «ԱՄՆ առևտրային քաղաքականությունը» թեմայով
2019թ. ԱՄՆ պետքարտուղարության «Կառավարում» ծրագրի շրջանավարտ է (մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Մասաչուսեթս նահանգի սենատ)
2018 թ. մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացին
2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում
2016 թ. մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Միջազգային մարդասիրական իրավունք» դասընթացին
2016 թ. մասնակցել է Հայաստանում ամերիկյան համալսարանի Մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի «Արբիտրաժ խաղ-մրցույթին»
2012 թ. ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ է
2009 թ. մասնակցել է «Եգիպտոսի արտաքին տնտեսական քաղաքականություն, ներդրումների ներգրավում և միջազգային առևտուր» փորձի փոխանակման ծրագրին
2009 թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Հանրային ֆինանսների կառավարում բաժինը՝ ստանալով Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոսի որակավորում
2007 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական մեքենաներ համալիրներ և ցանցեր բաժինը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում։
Աշխատանքային փորձ
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
2018 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
2017-2018 թթ. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի օգնական
2009-2017 թթ. ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության գործարար միջավայրի բարելավման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների փորձագետ
2009 թ. ՀՀ կառավարության աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
Հավելյալ տեղեկություն
2021 թվականից ՀԱԱՀ, Հոգաբարձուների խորհուրդ, անդամ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին: