Ուսման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով (բակալավրիատի ուսանողների դեպքում) շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Ուսանողները պետք է ընտրեն նվազագույնը 30 կրեդիտ, որի 2/3-ը պետք է լինի նույն դեպարտամենտից։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 17-ը։
Օգտակար հղումներ․
- Մրցույթի հայտարարությունը՝ https://erasmus.uniwa.gr/wp-content/uploads/sites/159/2024/03/CALL-FOR-APPLICATIONS-24-25.pdf
- Ակադեմիական օրացույց՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/academic-calendar/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/course-catalogue/
- Դեպարտամենտների Էրազմուս+-ի պատասխանատուներ՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/coordinators-erasmus/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: