Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի կամ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Ուշադրություն՝ մասնակիցը պետք է ունենա անգլերենի պաշտոնական հավաստագիր (պայմանները՝ https://internacional.ugr.es/sites/vicerrectorados_files/vic_internacionalizacion2/public/inline-files/KA107_proySEPIE_2022-1-ES01-KA171-HED-000073196_req_lang_en_0.pdf):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 20-ը։
Օգտակար հղումներ․
- Դասընթացների կատալոգը՝ https://ugrcat.ugr.es/en/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։ Երկարաժամկետ (90 օրից ավելի) կեցության դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: