Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ էլփոստի [email protected] հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname) ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 29-ը։
Օգտակար հղումներ․
- Ընդհանուր տեղեկություններ՝ https://portal3.ipb.pt/index.php/en/prospective-students/home
- Անգլերենով դասավանդվող առարկաները՝ https://portal3.ipb.pt/index.php/en/prospective-students/bachelor-programmes
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/u/1/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?fbclid=IwAR2WQj5HLfN-EzzrKvo3nrXyuA_ZWR3nzqTgGyLSe5mcDtIEim59FcuKDHY
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա` Պորտուգալիայի դեսպանատուն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: