Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (Իտալիա) ուսումը եւ/կամ հետազոտությունները 4 ամսով շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, ինչպես նաեւ անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտների մագիստրանտներն ու ասպիրատները/հետազոտողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2), բացառությամբ՝ ավարտական կիսամյակում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր սովորողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։ Հետազոտության դեպքում մոտիվացիոն նամակում հստակ պետք է նշվի հետազոտության նպատակը, ակնկալվող արդյունքները եւ այլն։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունվարի 16-ը։
Օգտակար հղումներ․
- Կենսագիտության դեպարտամենտի առարկայական ցանկը՝ https://unite.coursecatalogue.cineca.it/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
- Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: