Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն նաև դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 7-ը։
Անհրաժեշտ հղումներ՝
- Աթենքի գյուղատնտեսական համալսարանի վերաբերյալ` https://www2.aua.gr/en/info/schools-departments
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։