Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս/թ դեկտեմբերի 5-9-ը Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու և դասավանդելու համար։ Հանդիպման թեման է՝ Innovative Management in Higher Education, Applied Practices in Covid-19 Pandemic and Remaining Challenges.
Մասնակիցը պետք է ներկայացնի 15 րոպեանոց շնորհանդես Covid-19-ի պատճառով հարուցված կրթական, տեխնոլոգիական և այլ բնույթի փոփոխությունների ու ռազմավարության մասին, որոնք ուղղված են եղել ուսումնառության կայունության և արդյունավետության ապահովմանը։ Բացի այդ, դասախոսական անձնակազմը պետք է նախապատրաստի նաև իրենց ոլորտային/մասնագիտական 4 ժամանոց դասախոսություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 4 ժամ) և շնորհանդեսի մասին մանրամասն տեղեկությունը,
- առկայության դեպքում՝ անգլերենի կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 10-ը։
Անհրաժեշտ հղումներ՝
Համալսարանի մասին՝ https://www.uniwa.gr/en/։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):