Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ. հունիսի 6-10-ը ՀԱԱՀ Ագրարային Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանը դասավանդման նպատակով Լեհաստանի Շչեցինի համալսարանում էր:
Շչեցինի համալսարանը նորաստեղծ է, այն հիմնադրվել է 1985 թվականին: Համալսարանն ունի 7 ֆակուլտետներ, 18 ստորաբաժանումներ, 1 առանձին դոկտորական ստորաբաժանում, 88 ուսումնական ծրագրեր, այդ թվում՝ անգլերեն դասավանդվող 4 բակալավրիատի, 2 մագիստրոսական և 1 դոկտորական, ավելի քան 11500 ուսանողներ, 1035 աշխատողներ, որոնցից 340-ը դասախոսներ, 130 ուսանողական հետազոտական ակումբներ, մոտ 300 գործընկեր համալսարաններ Էրազմուս + շարժունության շրջանակներում, համագործակցության ավելի քան 50 համաձայնագրեր տարբեր երկրների կրթական և հետազոտական հաստատությունների հետ:
Շչեցինի համալսարան այցի առաջին օրը Սերգեյ Մելոյանին ընդունել է Միջազգային կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մալգորզատա Կոպալսկան։ Իսկ ավելի ուշ հանդիպումներ են տեղի ունեցել՝ Էկոնոմիկայի, ֆինանսների և կառավարման ֆակուլտետի միջազգային փոխանակման համակարգող, պրոֆեսոր Ագնեշկա Մաջևսկայի, Էկոնոմիկայի և ֆինանսների ստորաբաժանման փոխտնօրեն, պրոֆեսոր Սեբաստիան Մաջևսկիյի և Շչեցինի համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտոր պրոֆեսոր Յացեկ Բատոգի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել և պարզաբանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք ներկայացվել են համալսարանների կառուցվածքը, կրթական ծրագրերն ու գործունեությունը։
Այնուհետև Սերգեյ Մելոյանը դասախոսություններ է կարդացել Էկոնոմիկայի, ֆինանսների և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար։
Այցելության վերջին օրն անցկացվել է Էկոնոմիկայի, ֆինանսների և կառավարման ֆակուլտետում` ամփոփելով այցը և ստանալով մասնակցության վկայականը:
Ս. Մելոյանը ծանոթացել է նաև Շչեցինի համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, հետազոտական գործընթացների կազմակերպմանը, միաժամանակ ներկայացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները:
Այցը հնարավորություն է ընձեռել նոր ծանոթությունների ստեղծման, հյուրընկալող համալսարանի փորձի ուսումնասիրման, ինչպես նաև փորձով ու գիտելիքներով կիսվելու և սկիզբ դնելու նոր գործընկերային հարաբերությունների:
Այցի ընթացքում ձեռք բերված նոր հմտություններն իրենց կիրառությունը կգտնեն աշխատանքային գործունեության ընթացքում՝ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումներին համահունչ: