Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի դեպարտամենտի, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճե
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի 2/3-ը պետք է լինի նույն դեպարտամենտից։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 31-ը։
Օգտակար հղումներ․
- 2022-23 ակադեմիական օրացույց՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/academic-calendar/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկն ըստ դպրոցների և դեպարտամենտների՝https://erasmus.uniwa.gr/en/erasmus/course-catalogue/
- Դեպարտամենտների Էրազմուս+-ի պատասխանատուներ՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/coordinators-erasmus/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
- Վիզաների մասին՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/visa-info/
- Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: