Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մագիստրանտի 2 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա 2-րդ կիսամյակում 4 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հետազոտություններ կատարող եւ անգլերենին (B2) տիրապետող այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2023 թ․-ի գարնանը։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ մագիտրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճե
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 10-ը։
Օգտակար հղումներ․
- Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանի վերաբերյալ` https://studyinaustria.at/en/study/institutions/universities/boku-university-of-natural-resources-and-life-sciences
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://boku.ac.at/en/universitaet-fuer-bodenkultur-wien-boku/studieren-an-der-boku/studienangebot/englischsprachige-masterstudien?selectedTypes=group
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3NlTvt9emvI3XDqfNsp8TLM6QFSfzTrgMP446OSqR97jLfIHLWCC_k7VM
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ։