Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող):
Մրցույթին կարող են մասնակցել ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անգլերենին կամ իսպաներենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները։
Բակալավրիատի ուսանողները պետք է լինեն առնվազն երկրորդ կուրսն ավարտած, իսկ մագիստրատուրայի ուսանողները՝ առաջին։
Ասպիրանտուրայի ուսանողները կարող են մշակել իրենց թեզերը Վալենասիայի համալսարանի միայն այն դասախոսների հետ, ովքեր անցյալում համագործակցել են ՀԱԱՀ-ի հետազոտողների հետ։
ՀԱԱՀ-ի կողմից ընտրվելու դեպքում, ուսանողները պետք է նաև իրենց դիմումները ներկայացնեն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի առցանց հարթակի միջոցով այստեղ՝ http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818867normali.html
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով,https://europa.eu/europass/en)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (https://docs.google.com/document/d/1ErJRkakJ3knT4a1ljXU17buJS5iROR6d/edit):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 9-ը:
Օգտակար հղումներ․
- Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի մասին օգտակար տեղեկություն ուսանողների համար՝ https://erasmus-ka107.webs.upv.es/ և http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
- Ակադեմիական տեղեկատվություն` http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
- Դասընթացների սահմանափակումները` http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/restrictions.pdf
- Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR2sbT9FHrek3refRIP-8GY_KLR0-vWpdoIwJUXJgYgYgPhyxOwiJJthi28
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին կամ գրել [email protected] հասցեին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ՝ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։