Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մասնագիտությունները

Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

/wp-content/uploads/2019/06/engineering1.jpg

«Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն ուղղված գյուղարտադրության համալիր մեքենայացմանը, գյուղտեխնիկայի շահագործմանն ու նորոգմանը, տեխնոլոգիական գործընթացների մշակմանն ու կազմակերպմանը և գիտագործնական նմանատիպ խնդիրների լուծմանը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության մեքենաների համակարգի մշակման, կատարելագործման, դաշտավարության էներգախնայող տեխնոլոգիաների, անասնապահության և այդ բնագավառի մթերքների պահպանության և վերամշակման սարքավորումների համակարգի ստեղծման, գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման եղանակների կատարելագործման հիմնախնդիրներին:
Այս մասնագիտությամբ ճարտարագետը կարող է զբաղեցնել ճարտարագետի պաշտոն գյուղացիական կոլեկտիվ և պետական տնտեսություններում, գյուղտեխնիկայի շահագործման և նորոգման ձեռնարկություններում, նախագծային, գիտական և ուսումնական համակարգերի սպասարկման ոլորտներում, ինչպես նաև կարող է աշխատել որպես տեխնոլոգ-նախագծող, նախագծող գյուղմեքենաշինության ձեռնարկություններում, գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների և սպասարկման մեքենատրակտորային կայանների ճարտարագետ շահագործող, տեխնիկայի նորոգման կազմակերպիչ:

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

/wp-content/uploads/2019/06/traffic-1.jpg

«Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության եղանակների և միջոցների ամբողջության հետ` ուղղված ագրոարդյունաբերական համալիրի և սեփականության այլ ձևերի, բեռների և ուղևորների ավտոտրանսպորտային փոխադրման բնագավառների, ավտոտրանսպորտային միջոցների և բեռնման-բեռնաթափման տեխնիկական միջոցների, տեխնիկական սպասարկումների, պահեստամասերի ու շահագործական նյութերի մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպման և տեղեկատվության ապահովման ծառայությունների, տրանսպորտային գործընթացների ու անվտանգ երթևեկության կազմակերպման և կառավարման ծառայությունների, տրանսպորտային սպասարկման ու մարկետինգի, տարածքային տրանսպորտային տեսչության ծառայությունների ստեղծման և կիրառման խնդիրներին:

Այս մասնագիտությամբ ճարտարագետը կարող է աշխատել որպես ճարտարագետ-մեխանիկ, ճարտարագետ-նախագծող, փոխադրումների կազմակերպման ճարտարագետ, երթևեկության կազմակերպման ճարտարագետ, ճարտարագետ-տեխնոլոգ, շահագործման բաժնի ճարտարագետ, ապրանքատրանսպորտային բաժնի ճարտարագետ, տրանսպորտային բաժնի ճարտարագետ, ճարտարագետ-հսկիչ, աշխատանքի կազմակերպման ճարտարագետ:

Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում

/wp-content/uploads/2019/06/robots-in-agriculture.jpg

«Գյուղէլեկտրիֆիկացում և ավտոմատացում» մասնագիտությունն առնչվում է գյուղարտադրությունում էլեկտրատեխնիկական սարքերի շահագործման ու նորոգման, տեխնոլոգիական գործընթացների մշակման ու կազմակերպման, նոր ցանցերի նախագծման, արտադրատեխնոլոգիական, կազմակերպա-կառավարչական, հետազոտական գործունեության իրականացանը:

Այս մասնագիտությամբ ճարտարագետը կարող է աշխատել գյուղական տնտեսություններում, ինչպես նաև գյուղացիական և քաղաքային էլեկտրացանցերում:

Հողաշինարարություն, հողային կադաստր

/wp-content/uploads/2019/06/land-survey.jpg

«Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության եղանակներին, միջոցներին և մեթոդներին, որոնք ուղղված են հանրապետության հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման, հողաշինարարությունում հողաշինարարական և գեոդեզիական աշխատանքների կազմակերպման, հողատեսքերի կադաստրային գնահատման, նոր մեթոդների մշակման և հեռանկարային գնահատման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել հողերի կադաստրային գնահատման, հողակադաստրային աշխատանքների կազմակերպման, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի հողաշինարարական և գեոդեզիական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ

/wp-content/uploads/2019/06/hydro-electric.jpg

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակ-ների, միջոցների և մեթոդների ամբողջությունը` ուղղված հիդրոմելիորատիվ համակարգերի նախագծման, շահագործման ու շինարարության, գյուղատնտեսական հողերի ոռոգման և չորացման նոր մեթոդների մշակման, հանրապետության ջրային ռեսուրսների համալիր օգտագործման, պահապանման և էներգետիկ արդյունավետ օգտագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել գյուղացիական կոլեկտիվ և պետական տնտեսություններում, ինչպես նաև հիդրոմելիորատիվ համակարգերի, պոմպակայանների շահագործման և շինարարության ձեռնարկություններում և նախագծային, գիտական և ուսումնական համակարգերի սպասարկման ոլորտներում:

Կենսագործունեության անվտանգություն

/wp-content/uploads/2019/06/life-safety-1.jpg

«Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որն ուղղված ՀՀ քաղաքացիներին բնական աղետներից, արտակարգ իրավիճակներից պաշտպանելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացման մեթոդների մշակման, հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

Այս մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել տեխնիկայի և տեխնոլոգիայի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարմամբ մասնագիտացված հիմնարկություններում: