Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մասնագիտությունները

2020-2021 ուստարվա ընդունելության համար այս ֆակուլտետում գործում են հետևյալ 2 մասնագիտությունները․

  • Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա
  • Ագրոբիզնես և ֆինանսներ
Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում

/wp-content/uploads/2019/06/Finance-managemnt.jpg

Շրջանավարտները ձեռք են բերում պետական և ոչ պետական ֆինանսներին, բանկային և ոչ բանկային ոլորտին, բորսային և ագրոպարենային համակարգի ապահովագրական գործին, ներդրումային և դրամաշրջանառության քաղաքականությանը, ֆինանսական մենեջմենթին, մարկետինգին, ֆինանսական վերլուծությանը, արժեթղթերի շուկային, հարկերի և հարկմանը, վիճակագրությանը, ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների կազմմանն առնչվող մասնագիտական գիտելիքներ, կառավարչական գործունեություն են ծավալում ագրոպարենային համակարգի ցանկացած տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական համակարգում:

Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում

/wp-content/uploads/2019/06/food-industry-economics.jpg

«Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունն իր բնույթով եզակի և չափազանց կարևոր է հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման համար:

Այս մասնագիտությամբ տնտեսագետը կարող է զբաղեցնել տնտեսագետի, արտադրական, սպասարկող, խորհրդատվական կազմակերպությունների մենեջերի պաշտոններ, զբաղվել հասարակական-քաղաքական, գիտամանկավարժական գործունեությամբ:

Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում

/wp-content/uploads/2019/06/agricultural-economics.jpg

«Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունն առնչվում է գյուղացիական ֆերմերային տնտեսությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների, գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող ձեռնարկությունների, գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների, ագրոպարենային համակարգի սպասարկման ոլորտի, հարկային ու մաքսային համակարգերի, գիտահետազոտական, ուսումնական, պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտների հետ:

Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

/wp-content/uploads/2019/06/accounting-3.jpg

Հանրապետության ագրոպարենային ոլորտի համար պատրաստում է ճյուղային ուղղվածություն ունեցող հաշվապահներ, որոնք կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները. ագրոարդյունաբերական համակարգի ձեռնարկություններում` որպես հաշվապահ, գանձապահ, ներքին աուդիտոր, ֆինանսական գծով տնօրենի տեղակալ, ագրոբիզնեսի ոլորտի տնտեսագիտական ծառայությունների ղեկավար, շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական հաշվապահությունում և ֆինանսական վարչությունում` որպես առաջատար մասնագետ, մարզպետարաններում և գյուղապետարաններում` որպես տնտեսագետ-հաշվապահ, բանկային համակարգի վարկավորման բաժնի ավագ մասնագետ, հարկային պետական ծառայության և դրա ստորաբաժանումների հաշվետվությունների ընդունման ու վերլուծության գծով հաշվապահ, հարկային պետական ծառայության ստորաբաժանումներում՝ որպես տեսչական բաժինների տեսուչ, աուդիտորական կազմակերպություններում` որպես աուդիտոր և այլն:

Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն

/wp-content/uploads/2019/06/agricultural-policy1.jpg

Մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է հանրապետությունում և նրա առանձին տարածաշրջաններում բնատնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը, ագրարային շուկայի ձևավորումը, ինվեստիցիոն, վարկային, ֆինանսական քաղաքականությունների մշակումն ու իրականացումը: Այս մասնագիտության շրջանավարտները ստանում են համապատասխան գիտելիքներ երկրում տարվող ագրարային քաղաքականության, ռազմավարական ծրագրերի մշակման, արտադրության բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառման, դրանց հետ կապված բացատրական աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան հմտություններ գյուղատնտեսական մթերք արտադրողների և վերամշակողների համար ուսուցողական ծրագրերի կազմման, առաջավոր փորձի գիտական հիմքի վրա հիմնված խորհրդատվության մատուցման վերաբերյալ:
Այս ոլորտի մասնագետները կարող են աշխատել հանրապետական և մարզային գյուղատնտեսական կառույցներում, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում, գյուղատնտեսական կոոպերատիվներում, ֆերմերային տնտեսություններում, ինչպես նաև վերամշակող, գյուղատնտեսական մթերքի ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ձեռնարկություններում, տեղական, մարզային և հանրապետական խորհրդատվական կառույցներում, գիտահետազոտական կենտրոններում և ինստիտուտներում, ագրոբիզնեսի ձեռնարկություններում, հասարակական ու միջազգային կազմակերպություններում:

Ապահովագրական գործ ագրոպարենային համակարգում

/wp-content/uploads/2019/06/insurance.jpg

Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգում) մասնագիտությամբ տնտեսագետ ապահովագրողները գիտելիքներ են ստանում տնտեսագիտության տեսության, մաթեմատիկական վիճակագրության և հավանականության տեսության, ընդհանուր և ապահովագրական վիճակագրության, ապահովագրության տեսության, հարկերի և հարկային քաղաքականության, արժեթղթերի շուկայի, ապահովագրական կազմակերպությունների կառավարման, դրամաշրջանառության և բանկային գործունեության, միջազգային ապահովագրության, ապահովագրական իրավունքի, գյուղատնտեսության ապահովագրության, ապահովագրական մարքեթինգի վերաբերյալ:

«Ապահովագրական գործ» մասնագիտությամբ բակալավրը կարող է աշխատել տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում, մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում: Ձեռք բերած մասնագիտական կարողությունները թույլ են տալիս աշխատելու նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր մակարդակների ծառայություններում, բանկերում և դրամավարկային, ներդրումային և ապահովագական կազմակերպություններում, կազմակերպաիրավական բոլոր ձևերի տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում նաև ագրոպարենային ոլորտի տնտեսագիտական ծառայություններում, ինչպես նաև վերլուծության ենթարկելու ապահովագրողների, գյուղատնտեսական ձեռնարկությունների և տնտեսության մյուս ոլորտների ձեռնարկությունների ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, դրամական հոսքերի շարժի, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվության տվյալները:

Ագրոբիզնես և շուկայաբանություն

/wp-content/uploads/2019/06/masters-agribusiness.jpg

«Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտությամբ շրջանավարտները մասնագիտական համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեն աշխատելու շուկայական տնտեսության տարբեր ոլորտների (մասնավորապես՝ ագրոպարենային համալիրում) ինստիտուցիոնալ կառույցներում, բանկերում և դրամավարկային, ներդրումային և ապահովագական կազմակերպություններում, նաև ագրոպարենային ոլորտի համար տնտեսագիտական ու մարկետինգային ծառայություններ ապահովող կազմակերպություններում: Նրանք ձևավորում են սոցիալ-տնտեսական տվյալներ՝ շուկայի վերլուծության, պարտավորությունների, կապիտալի, դրամական հոսքերի շարժի, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվության վերաբերյալ:

Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն

/wp-content/uploads/2019/06/food.png

«Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» մասնագիտության անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտում արտադրված ապրանքների առանձնահատկություններով, որակական հատկանիշներով և ստանդարտներով: «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» մասնագիտությամբ շրջանավարտները ձեռք են բերում գիտելիքներ ագրոպարենային համակարգի հումքի, պատրաստի արտադրանքի ու մթերքի ապրանքագիտության, որակի գնահատման մեթոդների, դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների, դրանց տեսականու, պահպանման եղանակների ու ժամկետների, ստանդարտների և սերտիֆիկացման, անասնաբուծական և բուսաբուծական մթերքների փորձաքննության անցկացման, փորձագիտական եզրակացությունների մշակման ու ներկայացման վերաբերյալ: Տնտեսագետ-շուկայագետ-փորձագետները պետք է տիրապետեն ագրոպարենային ձեռնարկությունների և ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող հումքի և ապրանքների տեխնիկական ու տեխնոլոգիական պահանջներին, տնտեսագիտական գնահատման մեթոդներին, առաջարկի ու պահանջարկի սկզբունքներին, սննդամթերքի անվտանգության գծով հսկողություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը, այդ ոլորտը կարգավորող օրենսդրությանը և իրավական ակտերին: