Դավեյան Սմբատ Հարութի

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան&

daveyan

Դավեյան Սմբատ Հարութի

Ծնվել է՝ 1964 թվականի օգոստոսի 2-ին

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան

Կրթություն և վերապատրաստում

1982-1987 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

2022 թվականի նոյեմբերի 30-ից ՀԱԱՀ, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, դեկան
2020 թվականի սեպտեմբերից – 2022 թ․ նոյեմբերի 30 ՀԱԱՀ, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, դեկանի պարտականությունները կատարող
2019 թվականի հոկտեմբերից ՀԱԱՀ, Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն, վարիչ
2018 թ. նոյեմբերից-2019 թ․ հոկտեմբեր ՀԱԱՀ, Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2006 -2018 թթ. ՀԱԱՀ, Ուսումնամեթոդական կենտրոն, տնօրեն-պրոռեկտոր
1999-2018 թթ. ՀԱԱՀ, Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոն, դասախոս, դոցենտ
2002-2006 թթ. ՀՊԱՀ, Նյութերի դիմադրության ամբիոն, վարիչ
1989-1999 թթ. ՀԳԻ, Նյութերի դիմադրության ամբիոն, լաբորատորիա, վարիչ:

Գիտական գործունեություն

2016թ․ տեխնիկական գիտությունների դոկտոր
2000 թ. դոցենտ
1998 թ. տեխնիկական գիտությունների թեկնածու։

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

«Հանուն հայության հարատևման» շարժում, անդամ:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 30-ից ավելի գիտական և մեթոդական աշխատանքների և մեկ մենագրության: Գիտական աշխատանքները վերաբերում են ստատիկական և դինամիկական բեռնվածքների ազդեցությունից խոշորոապանել բարձրահարկ շենքերի կառուցատարրերի լարվածադեֆորմացիոն վիճակների և ճարտարագիտական կառուցվածքների լարվածային վիճակների հետազոտության հարցերին: