Սերգեյ Չախմախչյան
Ծնվել է՝ 1978 թվականի ապրիլի 28-ին
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն,
սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության փորձագետ, անասն․գիտ․թեկնածու
Կրթություն և վերապատրաստում
2000-2003 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի մագիստրատուրան
1995-2000 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը՝ ստանալով անասնաբույժ – մասնագետի որակավորում
1997-1998 թթ. ստացել է արհեստական սերմնավորող օպերատորի վկայական:
Մասնակցել է 80-ից ավել միջազգային և տեղական գիտական ժողովների, կոնֆերանսների և վերապատրաստումների:
Աշխատանքային փորձ
2023 թվականի ապրիլից մինչ այժմ ՀՀ ԱՆ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ), Գլխավոր տնօրենի տեղակալ
2018 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի ապրիլ Ագրոբիզնեսի և գյուղի զարգազման (CARD) կենտրոն հիմնադրամ, Ծրագիր՝ Կենդանիների համարակալում և հաշվառում, կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության փորձագետ
2019-2022 թթ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիր (ՀԳՌԿՄ/CARMAC) (Փուլ IV, V), սննդամթերքի անվտանգության խորհրդատու (վերլուծաբան)
2017-2018 թթ. Ագրոբիզնեսի և գյուղի զարգազման (CARD) կենտրոն հիմնադրամ, Ծրագրերի իրագործման դեպարտամենտ (PID)՝
Կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության փորձագետ
Կենդանիների առողջության կառավարում (ԿԱԿ/AHM) ծրագիր/ Փուլ II (Ավստրիական զարգացման գործակալություն (ADA))
Սննդամթերքի անվտանգության (ՍԱ) համակարգերի կառավարում
2014 թվականից մինչ այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, դասախոս
2009-2017 թթ. Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման (CARD) կենտրոն հիմնադրամ, սննդամթերքի անվտանգության դեպարտամենտ,
Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագիր (BTRP/ DTRA/ DOD), կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության փորձագետ,
Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի տեխնիկական աջակցության ծրագիր (USDA), կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության մասնագետ
2004-2009 թթ. Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն (ՀՀ ԱՆ, ՀՎՎԿԿ), կենդանաբան (էպիզոոտոլոգ), լաբորատոր կենդանիների աճեցման լաբորատորիայի (վիվարիումի) վարիչ
2003-2004 թթ. “Diagnostica” բժշկական կորպորացիա, մորֆոլոգիայի բաժին (ինթերն):
Գիտական գործունեություն
2003 թ. անասնաբուժական գիտությունների թեկնածու
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
ՀՀ-ում սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների հետ համագարծակցություն, ՍԱ համակարգերի ներդրում, խորհրդատվություն, աուդիտ, ՎՎՀԿԿ: