2025 թ․-ի հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը պրակտիկա անցնելու և հետազոտական կարողություններ զարգացնելու նպատակով գտնվել ենք Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Անկրկնելի տպավորություններ են ստացել հյուրընկալող համալսարանի կրթական ծրագրերի, նորագույն սարքավորումների և պրոֆեսորների պատրաստակամ վերաբերմունքի հետ կապված։
Պրակտիկայի հիմնական մասն անցել է լաբարատորիայում, որտեղ աշխատել ենք ոլորտում առկա առաջատար սարքավորումներով։ Այդ ընթացքում կատարել ենք գինու և տարբեր հատիկավոր բույսերի քիմիական կազմին վերաբերող հետազոտություններ, որոնց արդյունքները բավականին կարևոր են որակի գնահատման համար։
Կատարել ենք գինու անտոցիանների, ազատ և կապված ծծմբի, ցնդող թթուների և ֆենոլային նյութերի քանակությունը ուսումնասիրող անալիզներ։ Սովորել ենք աշխատել սպեկտոֆոտոմետրով, գազային քրոմատոգրաֆով, որոնք անչափ կարևոր սարքեր են ներ ոլորտում տարատեսակ հետազոտություններ իրականացնելու համար։ Որպես ապագա գինեգործ կարող ենք ասել, որ այս անալիզները բավականին մեծ տեղեկություն են տալիս գինու որակի և ոճի մասին։ Տիրապետել այս սարքավորումների աշխատանքին շատ կարևոր է, քանի որ դրանք մեծ պահանջարկ ունեն մեր երկրում։
Անմոռանալի էր այցելությունը Տոսկանայի տարածաշրջանում գտնվող Avignones գինու գործարան, որտեղ գինեգործը մեծ սիրով ներկայացրեց գործարանի պատմությունը, սեզոնային աշխատանքները, Իտալիայի գինեգործներին հուզող խնդիրները։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի անձնակազմին և ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտին՝ ընձեռած բացառիկ հնարավորության համար։
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրի մագիստրանտներ
Արմենակ Քեշիշյան
Ալիսա Սարգսյան
Ռայա Խոջոյան