Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա և ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուս․ տարվա աշնանը 4 ամսով Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճե
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 6-ը։
Օգտակար հղումներ․
• Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ՝ https://www.ipbeja.pt/en/Pages/default.aspx
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://www.ipbeja.pt/servicos/gmc/Documents/IPBeja_unitcourses_EN_2022.pdf?fbclid=IwAR0FhJVfnz6AZhFykaLGbP9tl8p6wzdGNC8PqCKEPQo6xrypA92l6oAADMs (ընտրել միայն աշնանային կիսամյակից)
• Հավելյալ տեղեկություններ՝ https://www.ipbeja.pt/servicos/gmc/Paginas/Exchange%20and%20Mobility%20Students%20(Erasmus).aspx?fbclid=IwAR0g1bpzKhucLrJMgxpQiB9tZwV9Z56sgPkzooOI7Mto4O3Sf8BBExXHZgo - Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR37UKLUQ__3thqjPG-wqhLkYJPs3y-0LLCdgT-MCMF2LAyPreHQzZj1jhI
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
- Թեկնածուները վիզայի համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները