Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստել՝
- Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,
- Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,
- Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը,
- Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը,
- Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը
Մասնակցության առավելություններն են՝
- Ինտենսիվ նախա-աքսելերացիոն ծրագիր
- Տեղական և միջազգային ստարտափ էկոհամակարգում փորձ ունեցող մենթորների և փորձագետների մեծ ցանց
- Կոնֆերանսներ, սեմինարներ, դասընթացներ,
- Հաճելի համատեղ աշխատանքային միջավայրի հնարավորություններ
- Համագործակցության հնարավորություն համախոհ ձեռնարկատերերի և ներդրողների հետ
Գաղափարի բնույթից կախված՝ ծրագիրն իրականացվելու է երկու ուղղություններով.
- նախա-աքսելերացիոն ծրագիր գաղափարային փուլում գտնվող նորաստեղծ թիմերի համար,
- բուն աքսելերացիան՝ մնացած ընկերությունների համար, ովքեր արդեն ներկայացնում են պատրաստի արտադրանք կամ ծառայություն։
Աքսելերատոր 28 մասնակիցներն ունենալու են մենթորներ, ովքեր պատրաստ են նրանց առաջնորդել, աջակցել խրախուսել ծրագրի ողջ ընթացքում:
ՀՖՀՀ-ն ունի բարձրակարգ փորձագետներից կազմված բազա, ովքեր պատրաստ են իրենց հարուստ փորձը կիսել ապագա առաջնորդների հետ աջակցել գաղափարների իրականացմանը:
Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա վերջինս կյանքի կոչելու համար, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչև ս.թ. մայիսի 15-ը հետևյալ հղումով` https://forms.office.com/r/kCZ5EpXiUz
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով ` [email protected]