Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք՝ Մինհոյի, Ավեյրույի եւ Էվորայի համալսարաններում․
- Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2025 թ․ գարնանային կամ աշնանային կիսամյակ),
- Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (2024 թ․ սեպտեմբերից սկսած)։
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք սովորում են 2-րդ եւ ավելի բարձր կուրսերում եւ մագիստրանտները, բացառությամբ նրանց, որոնք ավարտում են 2025 թ․։
Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (պրոֆեսորադասախոսական կազմ), որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաեւ վարչական (ոչ դասախոսական կազմ) աշխատողները։
Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով՝ https://inqueritos.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=224737&lang=pt , որից հետո ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան լրացնել հայտը եւ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմելու վերաբերյալ բոլոր մանրամասները հետեւյալ հղմամբ են՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/PEERS_documentos.aspx
Համալսարանների հղումները՝ UMInho https://www.uminho.pt/EN/education/educational-offer/Corpo%20Docente/Pages/default.aspx
UAveiro: https://www.ua.pt/en/tipo-curso
UEvora: https://www.uevora.pt/en
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է վերբեռնել doc/docx ձեւաչափով, առանց ստորագրությունների։
Ուշադրություն՝ ուսանողները վիզա ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանություն։
Դիմումները լրացվում են առցանց, վերջնաժամկետն է 2024 թ․ մայիսի 31-ը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ:
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է երկու փուլով՝ ՀԱԱՀ-ի եւ ընդունող համալսարանի կողմից։