Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2024-25 ուստարում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) 1 տարով սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
- անձնագրի պատճեն,
- մոտիվացիոն նամակ (անգլերենով),
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով),
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով),
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 3-ը։
Ուշադրություն․
- Առարկաներ կարող եք ընտրել International Wine Business Bachelor of Science կրթական ծրագրից (https://www.hs-geisenheim.de/en/studies/prospective-students/bachelors-programs/international-wine-business-bsc-english-program/)
Օգտակար հղումներ․
- Գայզենհայմի համալսարանի վերաբերյալ՝ https://www.hs-geisenheim.de/en/
- Ուսումնական պլանը՝ https://www.hs-geisenheim.de/fileadmin/pruefungsverwaltung/Bachelor-Studiengaenge/International_Wine_Business__B.Sc._/Curricula_und_Modulhandbuecher/IWBB_PO_2023_-_Curriculum_-_engl.__Website_01.pdf
- Անհրաժեշտ փաստաթղթեր եւ շարժունության ժամանակ կրեդիտների փոխճանաչման ընթացակարգ՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով: