Զաքոյան Հրաչյա Սամվելի
Ծնվել է՝ 1972 թվականի հոկտեմբերի 23-ին
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Կրթություն և վերապատրաստում
1995 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը
1995-1998 թթ. ասպիրանտուրա, Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ
Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Հունաստանում, Բելգիայում, Շվեդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Նիդերլանդների Թագավորությունում, Ֆրանսիայում և Հայաստանում մասնակցել է միջազգային դասընթացների, փորձի փոխանակման ծրագրերի և հանդես է եկել զեկուցումներով:
Աշխատանքային փորձ
1995-1996 թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, տնտեսագետ
1996-2000 թթ. «Գավառի գյուղատնտեսության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ» պետական ձեռնարկություն, տնօրեն
1997 – 1999 թթ. «Նաիրի-1» ՍՊԸ, գործադիր տնօրեն
1998 – 1999 թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող, ավագ գիտաշխատող
1999 – 2002 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, դասախոս
2001-2004 թթ. «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի Գեղարքունիքի դաշտային գրասենյակ, մոնիտորինգի մասնագետ
2002-2003 թթ. «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն», փորձագետ, մասնակցել է «Հայաստանի բյուջետային վերլուծությունների» ծրագրի իրականացմանը
2004-2005 թթ. Իտալիայի Բարի քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտի կողմից իրականացվող փորձարարական հետազոտությունների ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ
2006-2007 թթ. «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման խմբի համակարգող
2003թ-ից «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ-ի նախագահն է:
2007-2011 թթ. ԱՄՆ-ի «Գյուղատնտեսական միջազգային զարգացման համագործակցություն/կամավորների անդրօվկիանոսյան համագործակցված օգնություն» (ACDI/VOCA) ընկերության հայաստանյան մասնաճյուղի տվյալների հավաքագրման և կառավարման խորհրդատու
2011-2012 թթ. ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացրած ծրագրերի արտաքին գնահատումը ստանձնած ԱՄՆ-ի International Business Technical Consultants, Inc. (IBTCI) կազմակերպության մոնիտորինգի և գնահատման փորձագետ
2012թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին որպես փորձագետ մասնակցել է ՄԱԶԾ (UNDP), «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի իրականացմանը
2013 թ. որպես կառավարման մասնագետ մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից ՀՀ-ում իրականացրած «Կառավարման և կարողությունների զարգացման նախաձեռնության» իրականացմանը
2013 – 2015 թթ. որպես ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ ղեկավարել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Մոլդովայի ներգրավվածությամբ իրականացված «Տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման ցանցը՝ որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում մրցակցության խթանման համար» ծրագիրը
2015 – 2018 թթ. ղեկավարել է ՄԲ – Բիգ Լոթերի Ֆանդի (BLF) կողմից ֆինանսավորվող և անգլիական «Օքսֆամ» կազմակերպության կողմից Հայաստանում և Վրաստանում իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված տարածաշրջանային ծրագիրը
1998 թվից մինչ օրս Գավառի պետական համալսարան, մինչև 2009թ.որպես դոցենտ, 2009թ-ից՝ պրոֆեսոր, 2006թ-ից Բիզնեսի կազմակերպման, ապա Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման, իսկ 2013 թ-ից՝ Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ
2018 – 2022 թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
2022 թվականի մայիսից ՀԱԱՀ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2023 թվականի դեկտեմբերի 26-ից ռեկտորի պարտականությունները կատարող
Գիտական գործունեություն
1998 թ. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների:
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հավելյալ տեղեկություններ
Ունի լեյտենանտի կոչում: